Կարևոր իրադարձություններ

23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ (տեսանյութ)

29 Հոկտեմբեր, 2020 10:22
23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ (տեսանյութ)
2020 թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 23.932 վերահսկողական գործողություն․ 2019 թ․ ողջ տարվա նկատմամբ դրանց թիվն ավելացել է շուրջ 1329.6%-ով։
23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ, համավարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23.144 մշտադիտարկում:
 
Նշված ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից նշանակվել է 242 տուգանք:
 
Համավարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության շրջանում 23.144 մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ կապված անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման հետ։
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նորմերի խախտումներ արձանագրվել են, մասնավորապես, նաեւ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություներում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ:
 
Արձանագրված խախտումների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում:

 

Լրահոս

Դիտել ավելին