Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը խոստացել է Ստեփանակերտում ժամանակակից ծննդատուն կառուցել

29 Հոկտեմբեր, 2020 10:06
Սամվել Կարապետյանը խոստացել է Ստեփանակերտում ժամանակակից ծննդատուն կառուցել

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի  հիվանդանոցի ծննդատան՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմռակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Սամվել Կարապետյանը գործակալության հետ զրույցում ասել է․ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման կրկին Ստեփանակերտում  ժամանակակից ծննդատուն ենք կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»։

Ավելի վաղ Արցախի պաշտոնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ այդ թվում Ստեփանակերտի ծննդատան շենքը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին