Կարևոր իրադարձություններ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ․ ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ․ ԱՀ ԱԻՊԾ

29 Հոկտեմբեր, 2020 09:24
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ․ ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին