Կարևոր իրադարձություններ

Արձագանք չկա ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի դիմումին. «Ժամանակ»

29 Հոկտեմբեր, 2020 08:42
Արձագանք չկա ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի դիմումին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու դիմումին:

Խորհրդարանական երկու ոչ իշխանական խմբակցությունները ցանկություն ունեին փակ նիստի ֆորմատով ոչ միայն տեղեկություն ստանալ ռազմաճակատում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, այլ իշխանություններին առաջարկել իրենց աջակցությունը: Խմբակցությունները հույս ունեն, որ իշխանությունները դեռ կարձագանքեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին