Կարևոր իրադարձություններ

Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ»

29 Հոկտեմբեր, 2020 08:36
Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ես չորս օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին եւ Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը (DaniՌle Cazarian):

Նշենք, որ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից է: ֆրանսիացի պատգամավորները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին, խորհրդարանի անդամներին: «Մենք այցելել ենք «Էրեբունի» հիվանդանոց, տեսել ծանր վիրավոր զինվորներին: Նրանց վնասվածքները վկայում են, որ արգելված զինատեսակ է օգտագործվել, ինչպիսին են կլաստերային փամփուշտները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախը եւս ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են», – նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առաջընթացի միակ ճանապարհն է: «Ես անկեղծ հույս ունեմ, որ եվրոպական շատ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, հետեւելու են դրան: Պետք է լրջորեն դիտարկվեն նաեւ պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ», – հավելեց նա:

Պատգամավորն ընդգծում է՝ Բաքուն քննադատել է իրենց՝ Հայաստան այցը, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը տեսնեն եւ հաղորդեն Եվրոպային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին