Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է չեղարկվել ԱՄՆ գործուղումը․ «Հրապարակ»

29 Հոկտեմբեր, 2020 08:30
Ինչո՞ւ է չեղարկվել ԱՄՆ գործուղումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նազարյանն ուժը կորցրած է ճանաչել «Վաշինգտոն գործուղելու մասին» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ սեպտեմբերի 24-ին ստորագրած կարգադրությունը։

ԱԺ կայքում այլեւս չկա այդ կարգադրությունը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեզ փոխանցեց, որ այցի նպատակը դիտորդական էր։

Թերեւս նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների առիթով։ Իսկ թե ինչու է գործուղումը չեղարկվել, պաշտոնական մեկնաբանությունն է՝ «հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը»։

Մինչդեռ չեղարկումը, թերեւս, քաղաքական ենթատեքստ ունի։ Չէ որ այս օրերին, երբ նույնպես ռազմական դրություն է, այլ երկրներ ԱԺ-ից կատարվելիք գործուղումները, օրինակ՝ Մոսկվա կամ Թբիլիսի, չեն չեղարկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին