ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Հոկտեմբերի 26-ի հրադադարը ձախողվել է: Ադրբեջանն երրորդ անգամ անընդունակ է գտնվել հարգելու իր ստանձնած պարտավորությունները: Բաքվի անհուսալի և ստող ռազմաքաղաքական ռեժիմը Արցախի նկատմամբ ագրեսիա է իրականացնում: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է»: