Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններն անընդունելի են, և դրանք պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը դատապարտում է Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի հրետակոծումը:
«Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», - հավելել է նա: