Կարևոր իրադարձություններ

Շուշիում վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, Բաղրյանի վիճակը կայուն է, Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

28 Հոկտեմբեր, 2020 21:51
Շուշիում վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, Բաղրյանի վիճակը կայուն է, Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:

Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է:

Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»:

На изображении может находиться: один или несколько человек и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին