Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

28 Հոկտեմբեր, 2020 21:35
Հանրապետության նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Աշոտ Սաբիրի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

 

Լրահոս

Դիտել ավելին