Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն կանխել է Արցախից դեպի ՀՀ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր

28 Հոկտեմբեր, 2020 21:07
ԱԱԾ-ն կանխել է Արցախից դեպի ՀՀ անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ լրատավական ծառայությունից։

Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին