Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են վաղը Ժնևում բանակցելու Հայաստանի հետ

28 Հոկտեմբեր, 2020 20:52
Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են վաղը Ժնևում բանակցելու Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ժնևում Հայաստանի հետ կխոսեն «Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման շուրջ»։ Այս մասին Ադրբեջանի նախագահը  հայտարարել է  «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

«Գիտեք, որ վաղը Ժնևում պետք է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները, և մենք այնտեղ կտեսնենք, թե ինչքանով է հայկական կողմը հետևում հիմնարար սկզբունքներին։ Դրանից հետո մենք կտանք գնահատական, թե ինչքանով են դրանք արդիական, չնայած այս մեկ ամսվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ դրանք ընդունում է, չնայած այնտեղ կան որոշակի պահեր, որոնք մեզ համար ձեռնտու չեն»,- հավելել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին