Կարևոր իրադարձություններ

Շուրջ 4 տասնյակ ստուգայց՝ Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են

28 Հոկտեմբեր, 2020 17:41
Հեղինակ՝ ՀՀ ԱԱՏՄ
Շուրջ 4 տասնյակ ստուգայց՝ Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են

Շուրջ 4 տասնյակ ստուգայց՝ Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են

Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս ոլորտներում գործող տնտեսավարողների մոտ այսօր արձանագրել են հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ․ ռազմական դրության շրջանում տնտեսավարողների կողմից նկատվում է կանոնների պահպանման հանդեպ զգոնության թուլացում։

Հաճախակի են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետ ի խախտումները․ տնտեսավարողների մի մասը թյուրիմացաբար կարծում է, թե այս նորմն ուժը կորցրել է։

Երբեմն թերի են լրացվում ջերմաչափման և ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, իսկ որոշ տնտեսավարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։

Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, որոշ թերություններ տեղում շտկվում են: Խախտումների արձանագրման դեպքում կազմվում է արձանագրություն։

Կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման, այլապես կկիրառվի վարչական պատասխանատվության միջոցներ։

 

Լրահոս

Դիտել ավելին