Կարևոր իրադարձություններ

Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա` Փաշինյանի հետ բանակցելու

28 Հոկտեմբեր, 2020 17:10
Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա` Փաշինյանի հետ բանակցելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատել` հակամարտության կարգավորման ուղղությամբ: 

«Ես նման հրավեր չեմ ստացել (բանակցություններ վարելու Մոսկվայում): Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո այդպիսի հանդիպումներ չեն եղել: Այս հանդիպումները նախորդ նախագահների հետ էին: Ես երբեք չեմ խուսափել այս հանդիպումներից », - ասել է Ալիևը Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում:

Ալիևը շեշտել է, որ այդ հանդիպումները դրական են, քանի որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, հատուկ դեր է խաղում կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական և տնտեսական փոխգործակցության տեսանկյունից` Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, որը մեր հարևանն է: Հետևաբար, այդ հանդիպումների մեծ մասն անցկացվել է Ռուսաստանում: Բայց Փաշինյանի օրոք այդպիսի հանդիպումներ չեն եղել: Ես չգիտեմ, թե դրանք որքանով արդյունավետ կլինեն հիմա ... Բայց եթե նման առաջարկ լինի, մենք այն կքննարկենք », - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «և, ինչպես ասում եք, առանց որևէ նախապայմանի»:

 

Լրահոս

Դիտել ավելին