Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2020 15:51
Հեղինակ՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ (լուսանկարներ)

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տեղադրել և կից գրառում կատարել. 

Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ:
Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ մոր և մանկան առողջության կենտրոնում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ մոր և մանկան առողջության կենտրոնը: Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը:

На изображении может находиться: небо, дерево и на улице

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: небо и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին