Կարևոր իրադարձություններ

Մենք մեր կուսակից ընկերների շարքում ունենք զոհված մարդիկ, վիրավորներ և նման շահարկումները պարզապես անթույլատրելի են․ Վահե Էնֆիաջյան

28 Հոկտեմբեր, 2020 15:22
Մենք մեր կուսակից ընկերների շարքում ունենք զոհված մարդիկ, վիրավորներ և նման շահարկումները պարզապես անթույլատրելի են․ Վահե Էնֆիաջյան

 «Մենք մեր կուսակից ընկերների շարքում ունենք զոհված մարդիկ, բազմաթիվ վիրավորներ և նման շահարկումներն այս իրավիճակում պարզապես անթույլատրելի են»։ Այս մասին այսօր Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով մամուլում հրապարակված այն հոդվածին, թե ԲՀԿ-ում ոչ բոլոր պատգամավորներն են պատրաստակամություն հայտնել մեկնելու առաջնագիծ։

«Այս պահի դրությամբ մենք ունենք պատգամավորներ, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության տարբեր տարածքներում, ընդ որում՝  նրանք միայնակ չեն, նրանց հետ են նաև այլ մարդիկ, այս ամենը իրականացվում է նաև Պաշտպանության նախարարության իմացությամբ, և որևիցե գործողություն չկա, որ անկազմակերպ ձևով  իրականացվի մեր կողմից։ Ես առաջարկում եմ՝  ապատեղեկատվություն չտարածել։  Այս օրերին լրատվական դաշտում մանիպուլյատիվ քայլեր և կարծիքներ թող չհնչեցնեն։ Մեր քաղաքական թիմի բոլոր տղամարդիկ, խորհրդարանական խմբակցության պատգամավորները, տարածքային կառույցների ներկայացուցիչները ակտիվ ներգրաված են այս աշխատանքներում և գործընթացներում՝ շփման գծում, թիկունքում, ըստ անհրաժեշտության՝ ով, որտեղ ինչ անելիք կարող է ունենալ, հենց այդտեղ էլ ներգրաված է»,- ասաց նա։

Մեր հարցին՝  հայտարարվել է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է ղեկավարելու ԲՀԿ-ի մարտական ջոկատը, նա ևս կմեկնի՞ Արցախ, Էնֆիաջյանը պատասխանեց․« Ես վերահաստատում եմ , որ բոլոր գործընթացները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ է տեղի ունեում։ Թող որևիցե մեկը չկասկածի, որ մեր գործողությունները , աշխատանքները չափազանց կազմակերպված ձևով են տեղի ունենում»։

Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից իրենց թիմակիցները, ինչպես ՀՀ տարբեր քաղաքացիներ մեկնել են և՛ զինկոմիսարիատներ, և՛ առաջնագիծ․ «Գագիկ Ծառուկյանի կոչից հետո մենք սկսկել ենք ավելի կազմակերպված մեր գործունեությունը ծավալել և բնականաբար, անպատրաստ մարդիկ չպետք է լինեն առաջնագծում։ Այդ աշխատանքները ևս հիմա իրականացվում են»,- եզրափակեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին