Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508,5
    514,5

  • EUR

    614
    630

  • RUB

    6,73
    7,01

Կարևոր իրադարձություններ

Բելգիայում այսօր բողոքի ակցիա կլինի․ մեր հայրենակիցը մանրամասներ է հաղորդում

28 Հոկտեմբեր, 2020 15:10
Բելգիայում այսօր բողոքի ակցիա կլինի․ մեր հայրենակիցը մանրամասներ է հաղորդում

Բելգիայում ապրող մեր հայրենակիցներն  այսօր կրկին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել, սակայն այս անգամ նպատակը ոչ միայն ակցիա իրականացնելն է, այլև հանդիպում կազմակերպելը՝ Եվրոպական հանձնակատար Յոսեպ Բորելի հետ, ով Արտաքին գործերի և  անվտանգության քաղաքականության միության բարձր ներկայացուցիչն է։

 «Ինչպես հիշում եք նախորդ բողոքի ակցիայի ժամանակ  ներկա էր քաղաքապետը, ով հետո ճանաչեց Արցախի անկախությունը, ներկա էին նաև պատգամավորներ։ Այս անգամ մեզ աջակցելու են նաև համաշխարհային կազմակերպություններ։ Ոմանք աջակցելու են, որպեսզի այդ հանդիպումը կայանա և կարողանանք մեր պահանջները ներկայացնել։

Այսօրվա բողոքի ակցիան կհամարանեք հաղթանակած, երբ կապ  հաստատվի Յոսեպ Բորելի հետ և մեր պահանջը ներկայացնենք հանձնակատարին, որ անկախ հետաքննություն իրականացվի հետևյալ կետերի հիման վրա․

Թուրքիան հավաքեց սիրիացի ջհանդիստներին՝ հանուն Ադրբեջանի, որպեսզի պատերազմի հայերի դեմ։

Ռազմական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը

Անթույլատրելի կասետային ռումբերի օգտագործումը

Դրանք փաստացի հիմք կարող են լինել՝ անկախ հետաքննություն սկսելու համար։ Հետո նաև Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու։

Մինչ այս պահը որոշ պատգամավորներ ներկայացրել են իրավիճակը, բայց դրանք եղել են լոկ խոսքեր և որևէ կոնկրետ քայլեր չեն կատարավել։ Իսկ Յոսեպ Բորելն այն անձն է, որը հարցերը ներկայացնում է ԵԽ նիստում, այդ պատճառով ցանկանում ենք անմիջապես նրա հետ հանդիպել»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, Բրյուսելում բնակվող Սարգիս Սիմոնյանը։  

Խոսելով ակնկալիքների մասին, Սիմոնյանն ընդգծեց՝ գիտակցում են, որ արդյունքի մեկ օրում չեն կարող հասնել և դրա համար շաբաթներ են անհերաժեշտ․ « Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս մասին, որ Արցախի անկախությունը ճանաչվի, հումանիտար օգնության սահմանները բացվի և պատերազմը դադարի։ Այս պահանջները մենք շարունակում ենք ներկայացնել Եվրախորհրդարանին։

Մենք օրենքի երկրում ենք ապրում և կարևոր է դիվանագիտական  քայլերով ապացուցել, օրենսդրության սահմաններում իրականացնել մեր պահանջները, չնայած կարող է մի փոքր երկարատև գործընթաց լինի, բայց այս պարագայում գոնե արդյունքների կարող ենք հասնել»,-նշեց նա։

Սարգիս Սիմոնյանն ասաց, որ 10 օր է ինչ աշխատանքներ են իրականացնում նաև եվրոպական մյուս քաղաքներում բնակվող հայերի հետ, որպեսզի ակցիայի մասնակիցները նույն օրը բողոքի ակցիաներ իրականացնեն նաև իրենց երկրներում։

«Այս  քայլով, մենք հաշվարկել ենք նաև ծախսերի մասը։ Այսինքն այն  գումարները , որ պետք է ծախսեին Բելգիա հասնելու համար, այդ գումարը կարող են ուղղել Համահայկական հիմնադրամին  և իրենց քաղաքաներում ակցիաներ իրականացնեն, բարձրացնեն Արցախի ճանաչման հարցը և ստիպեն միջազգային կառույցներին, որպեսզի սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին