Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509
    515

  • EUR

    613,5
    629,5

  • RUB

    6,72
    7

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

28 Հոկտեմբեր, 2020 15:10
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 2-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին, մարվել՝ 14։24-ին։ Մոտ 60 քմ տարածքում այրվել է մոտ 50 կգ պահեստավորած  կաուչուկ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին