Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին` որպես հատուկ բանագնաց մեկնել է Բաքու՝ Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Իռնա գործակալությունը:
Այցի ընթացքում քննարկումներ են նախատեսված Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հետ: Փոխնախարարը նշել է, որ այցելություններ կլինեն նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև կոֆլիկտի կարգավորմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն ԻԻՀ նախաձեռնության մանրամասները, որը կօգնի հասնելու երկարատև խաղաղության հաստատման: