Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    599
    615

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին. Արմեն Սարգսյանը՝ Չեխիայի նախագահին

28 Հոկտեմբեր, 2020 13:09
Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին.  Արմեն Սարգսյանը՝ Չեխիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

Կարևորելով Չեխիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված փոխվստահությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ արդեն մեկ ամիս շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը: «Բարձր ենք գնահատում հոկտեմբերին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների կառավարությունների ներգրավվածությունը և այլ տարածքներից անհատ զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխումը դատապարտող բանաձևը: Այսօր՝ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի, ազատության և հայրենի հողի համար, վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին