Կարևոր իրադարձություններ

Քրեական պատասխանատվությունը կխստացվի. զինծառայությունից խուսափելու համար՝ 6-12 տարվա ազատազրկում. «Ժամանակ»

28 Հոկտեմբեր, 2020 09:10
Քրեական պատասխանատվությունը կխստացվի. զինծառայությունից խուսափելու համար՝ 6-12 տարվա ազատազրկում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Առաջարկվում է էականորեն խստացնել ժամկետային զինծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժը. գործող օրենսգիրքը այդ արարքի համար նախատեսում է չորսից ութ տարվա ազատազրկում, որը կփոխարինվի վեցից տասներկու տարվա ազատազրկմամբ: Կխստացվի նաև ռազմական դրության ժամանակ հարկերի վճարումից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության չափը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին