Կարևոր իրադարձություններ

Քրեական գործերով կասկածյալներն առաջնագծում են. ինչ է մանրամասնում ՔԿ պաշտոնյան. «Ժողովուրդ»

28 Հոկտեմբեր, 2020 09:02
Քրեական գործերով կասկածյալներն առաջնագծում են. ինչ է մանրամասնում ՔԿ պաշտոնյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ քրեական գործերով անցնող վկաներ, կասկածյալներ գնացել են առաջնագիծ, ինչը նախաքննական մարմնին կանգնեցրել է խնդրի առջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 23-ին գրել էր, որ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, քանի որ շատ դատական նիստեր հետաձգվում են:

Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ կալանավորներին չեն կարող ուղեկցել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակն այս օրերին գտնվում է առաջնագծում, ուստի դատավորներին այլ ելք չի մնում, քան հետաձգել դատական նիստերը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի հետ, որը հայտնեց, թե ռազմական դրությունով, զորակոչով պայմանավորված, անկախ պաշտոնից, զորահավաքի պայմաններում ոչ միայն քննիչները, այլ նաեւ փաստաբանները, դատախազները մեկնել են առաջնագիծ:

«Այսինքն՝ դատավարության կողմերը, ունենք նաեւ վկաներ, մեղադրյալներ, կասկածյալներ, որոնք նույնպես զորակոչվել են, ինչը վկայում է այն մասին, որ քրեական գործերի ընթացքը դանդաղելու է: Այո՛, կողմերի զորակոչով պայմանավորված, բնականաբար, կդանդաղեն, սակայն այն գործերը, որոնց ընթացքը հնարավոր է լուծեն դրանք, իհարկե, կլուծվեն, բայց ընդհանուր առմամբ դանդաղելու են»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին