Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց. «Ժողովուրդ»

28 Հոկտեմբեր, 2020 08:43
Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի կանանց եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովայի հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ ռուս քաղաքական գործիչը հանդիպելու է արցախցի կանանց հետ՝ զրուցելու, նրանցից տեղեկանալու այն իրավիճակի մասին, որն առկա է:

Տեղեկացանք նաեւ, որ ռուս քաղաքական գործչի հետ հանդիպումը նախատեսված է իրականացնել բաց ֆորմատով, եթե կողմերը հանկարծ չորոշեն ինչ-որ հարցեր քննարկել նաեւ փակ ձեւաչափով: Մենք տեղեկացանք նաեւ, որ խորհրդարանականներին իշխանական խմբակցության ղեկավարությունից հորդորել են այս ժամանակահատվածում շատ ակտիվ աշխատանքներ իրականացնել արտաքին հարթակներում, ներկայացնել նաեւ Արցախի տարհանված բնակիչների խնդիրների մասին, ինչի համար առաջիկայում նախատեսված են նման հանդիպումներ կազմակերպել խորհրդարանում:

Այս հանդիպմանը ներկա կլինեն Ազգային ժողովի Հայաստան-Ռուսաստան բարեկամական խմբի պատգամավորները, որոնք տեղում կներկայացնեն այն իրավիճակը, որն առկա է Արցախում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին