Կարևոր իրադարձություններ

Ըստ հոկտեմբերի 25-ի հայտարարության՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը. «Հրապարակ»

28 Հոկտեմբեր, 2020 08:06
Ըստ հոկտեմբերի 25-ի հայտարարության՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնևում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն և ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից»։

Այսինքն՝ մտադիր են վաղը Ժնևում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը: Հասկանալի է, որ Մինսկի խումբը դժվար թե դուրս գա տարիներ շարունակ բանակցված կարգավորման շրջանակներից:
Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին, այս տրամաբանությունից դուրս էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին