Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ»

28 Հոկտեմբեր, 2020 07:59
Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ:

Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ղեկավարն այս աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել է հատուկ շտաբ: Ծառուկյանը հանձնարարել է, որ բոլոր կամավորագրվածներին, որոնք կանցնեն համապատասխան զորավարժություններ եւ լիարժեք պատրաստ կլինեն մեկնել ռազմաճակատ, մեկնելուց առաջ պետք է ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսյալ հանդերձանքից մինչեւ առաջնագծում կարեւորություն ունեցող յուրաքանչյուր իր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին