Կարևոր իրադարձություններ

Արցախյան ազգային ազատագրական պայքարն ապրում է հերթական ճակատագրական պահերից մեկը․ Սենոր Հասրաթյան

28 Հոկտեմբեր, 2020 00:30
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Արցախյան ազգային ազատագրական պայքարն ապրում է հերթական ճակատագրական պահերից մեկը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արցախյան ազգային ազատագրական պայքարն ապրում է հերթական ճակատագրական պահերից մեկը: Մենք արդեն ունենք մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ, իսկ աշխարհն այդ ամենը տեսնելով հանդերձ, շարունակում է մնալ անբան ու անգործ:

Մեր զորությանն ու կամքին ապավինելով՝ մենք տանում ենք մեր խաչը, բայց արդեն չհավատալով աշխարհի «քաղաքակիրթ» հատվածի կողմից մարդասիրության մասին հնչած ու հնչող դատարկախոսություններին:

Սա մեր Հայրենական պատերազմն է և այդ պատերազմում մենք պետք հաջողության հասնենք մեր ունեցած, բայց դեռևս չօգտագործված ներուժը մտածված գործողության մեջ դնելով: Իսկ նման ներուժ մեր ազգն ու պետականությունն ունի ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում, պարզապես, հարկավոր է առանց տրվելու հանրային այս կամ այն խմբերի կողմից շրջանառության մեջ դրվող անցանկալի «շահարկումներին», դրանից օգտվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին