Կարևոր իրադարձություններ

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին ճանաչել Արցախի Հանրապետությունը

27 Հոկտեմբեր, 2020 23:57
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի թվիթերյան հաղորդագրությունից։

«Հարգելի Ջո Բայդեն, Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածության խախտման ֆոնին՝ Դուք պետք է ճանաչեք Արցախի Հանրապետությունը՝ որպես անհապաղ և անհրաժեշտ պատասխան Բաքվի և Թուրքիայի ու Իսլամական պետության իրենց դաշնակիցների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական արշավին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին