Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը. Արծրուն Հովհաննիսյան

27 Հոկտեմբեր, 2020 23:07
Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը. Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է: Մեր ԶՈՒ-ն վարում է բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այս մասին հոկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Հավհաննիսյանի՝ դիվերսիոն խմբերից որոշները փախուստի են դիմել՝ որոշակի տեխնիկական միջոցներ թողնելով:

«Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից՝ տեղանքից, մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին