Կարևոր իրադարձություններ

Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքին․ Պոմպեո

27 Հոկտեմբեր, 2020 22:40
Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքին․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: 

«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում ես ճնշում գործադրեցի առաջնորդների վրա` ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանդիվանագիտական կարգավորմանը հետամուտ լինելու իրենց ստանձնած պարտավորությունները պահպանելու հարցում: Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքին»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին