Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին (քարտեզ)

27 Հոկտեմբեր, 2020 22:30
Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին (քարտեզ)

Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով։ Միաժամանակ մի քանի բնակավայրի նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ, միևնույն ժամանակ շարունակվել է որոշ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը՝ հիմնականում բնակավայրերին մոտիկ անտառներում։

Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառել են հրետանի և ԱԹՍ,  սակայն հաջողության չեն հասել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

«Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է: Մեր ԶՈՒ-ն վարում է բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր ոչնչացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել` թողնելով որոշակի տեխնիկա, բայց այս պատերազմն իր բնույթով որոշակի բարդություն ունի: Հակառակորդն այլևս կորցրել է իր ահռելի քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Պատերազմը չի զարգանում նույն դինամիկայով»,- ասաց Հովհաննիսյանը:

Нет описания фото.

«Ինչպես կարող եք տեսնել քարտեզից՝ հիմնականում դաշտավայրային հատվածներում որոշակի հաջողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են ահաբեկչական հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, որն այնքան էլ հեշտ չի հաջողվում։ Եվ ընթանում է մարտավարական առումով դժվար ու ավելի բարդ պայքար»,- նշեց Հովհաննիսյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին