Կարևոր իրադարձություններ

Նիկոլին կարող եք մեղադրել որոշ սխալների մեջ, ես կարող եմ ավելացնել, բայց նրան դավաճանության մեջ մեղադրել չեք կարող. Դավիթ Սանասարյան

27 Հոկտեմբեր, 2020 21:53
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Նիկոլին կարող եք մեղադրել որոշ սխալների մեջ, ես կարող եմ ավելացնել, բայց նրան դավաճանության մեջ մեղադրել չեք կարող. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավոր կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ ճանաչած Նիկոլը մարդ է, ով կարող է ճգնաժամային իրավիճակներում մի քիչ անկումային տրամադրություն ունենալ ու կիսվել բոլորի հետ, բայց էդ Նիկոլը հաջորդ իսկ վայրկյանին կարող է գերբնական ուժով լցվի ու հեղափոխական տրամադրություն ստեղծի։ Դուք ձեր համար բացահայտումներ եք անում նրա այս կամ այն ելույթով ու զարմանում, ես իմ ճանաչած Նիկոլին եմ տեսնում։

Նիկոլին կարող եք մեղադրել որոշ սխալների մեջ, ես կարող եմ ավելացնել, բայց նրան դավաճանության մեջ մեղադրել չեք կարող։ Ժամանակը իրերի տեղը դնելու հատկություն ունի, ինքներդ կհամոզվեք։

Վստահ, անկոտրում ու հաղթական»։

 

Լրահոս

Դիտել ավելին