Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից. Աննա Հակոբյան

27 Հոկտեմբեր, 2020 21:07
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։

Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին