Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. քննարկվել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

27 Հոկտեմբեր, 2020 20:25
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. քննարկվել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:

Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության արդար պայքարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին