Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը

27 Հոկտեմբեր, 2020 20:07
ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները: 

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: 

Ընդ որում, առգրավված գույքի սեփականատիրոջը պետք է երաշխիքներ տրամադրվեն դրա հետագա վերադարձի մասին, կամ էլ փոխհատուցում՝ գույքի օգտագործման եւ շահագործման համար: 

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 կողմ ձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին