Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում. Արցախի ԱԻՊԾ

27 Հոկտեմբեր, 2020 19:42
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում. Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Իրավիճակը այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- նշել է Թադևոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին