Կարևոր իրադարձություններ

Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել․ Իրանի ԱԳ նախարար

27 Հոկտեմբեր, 2020 19:00
Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․

«Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին