Կարևոր իրադարձություններ

Վստահ եղեք, հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա. Սերգեյ Բագրատյան

27 Հոկտեմբեր, 2020 18:11
Վստահ եղեք, հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա. Սերգեյ Բագրատյան

Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում պատերազմ է։ Հայ ազգը մշտապես մարտնչել ու մարտնչում է դարավոր թշնամու ոճրագործությունների դեմ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Այս օրերին մեզնից յուրաքանչյուրի պարտքն է ակտիվ մասնակցել զորահավաքներին ու հաղթանակը դարձնել անբեկանելի»,- ասաց պատգամավորը, հավաելելով, որ թշնամու չի հաջողվի կոտրել հայ ազգի ոգին։

«Վստահ եղեք, հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա։ Պարզապես պետք է վստահել ռազմական ղեկավարությանը»,- ասաց Բագրատյանը:

Բագրատյանը կոչ արեց բոլոր պետություններին ճանաչել Արցախի անկախությունը՝ դրանով իսկ կանխել Արցախում տեղի ունեցող վայրագությունները: Նա հորդորեց վստահել ռազմական ղեկավարությանը, և հույս հայտնեց՝ հաղթանակը մերն է լինելու:

Նա մեջբերեց նաև ՌԴ հետախուզության գնդապես Ալեքսանդր Ժիլինի խոսքը, որ Հայաստանն ամբողջությամբ բարոյական իրավունք ունի օպերատիվ, տակտիկական հրթիռներով, այդ թվում Իսկանդերով հարվածելու Բաքվի նավթամուղերին, և դադարեցնելու պատերազմը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին