Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք հարկ վճարողներին սեղմ ժամկետներում ներկայացնել հաշվարկ-հաշվետվությունները. Արցախի ՊԵԿ

27 Հոկտեմբեր, 2020 17:10
Հորդորում ենք հարկ վճարողներին սեղմ ժամկետներում ներկայացնել հաշվարկ-հաշվետվությունները. Արցախի ՊԵԿ

Հարգելի՛ հարկ վճարողներ,

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 27-ից հաշվետվությունների ներկայացման (online.tax.nk.am) և հարկային հաշիվների դուրսգրման (online.tax.nk.am/invoice) էլեկտրոնային համակարգերի աշխատանքն ամբողջությամբ վերսկսվել է:

Հորդորում ենք հարկ վճարողներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն և սեղմ ժամկետներում ներկայացնել ս.թ. երրորդ եռամսյակի ու սեպտեմբեր ամսվա հաշվարկ-հաշվետվությունները՝ ամբողջությամբ կատարելով նշված ժամանակահատվածների գործունեության արդյունքներով առաջացած հարկերի և պարտադիր այլ վճարների գծով վճարումները:

 

Լրահոս

Դիտել ավելին