Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան

27 Հոկտեմբեր, 2020 16:25
Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան

 «Գիտեք՝ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ, այսինքն՝ այն պարագայում, երբ կտեսնենք, որ կան անհերքելի փաստեր, որոնք ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում դժվար կլինի կասկածի տակ դնել, քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են դիմել ՀԱՊԿ-ին։ 

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանն այսօր դրա  կարիքը չունի․ «Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա»,- նշեց նա։ 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդգծեց՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում հասկանում են, որ այսօր Հայաստանը այն դարպասն է, ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին