Կարևոր իրադարձություններ

Մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

27 Հոկտեմբեր, 2020 16:18
Հեղինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից հայտնում են․ 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային:

«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,-ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»:

Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին