Կարևոր իրադարձություններ

«Կարմիր խաչ»-ը պատրաստ է այցելել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին, երբ ունենա հնարավորություն և հաստատում՝ համապատասխան իշխանությունների կողմից

27 Հոկտեմբեր, 2020 13:59
«Կարմիր խաչ»-ը պատրաստ է այցելել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին, երբ ունենա հնարավորություն և հաստատում՝ համապատասխան իշխանությունների կողմից

«Վիճակագրական տվյալներ այս պահին չեմ կարող տրամադրել, թե քանի հոգի է գտնվում (խմբ․ Ադրբեջանում) ։ Մենք հավաքագրում ենք տվյալներ, կապի մեջ ենք նաև հարազատների հետ։ Այն գերիներին, որոնց այցելել ենք՝ արդեն ասվել է, մնացած անձանց հետ կապված այս պահին կարող եմ միայն հաստատել, որ մենք պատրաստ ենք իրենց այցելելու, երբ ունենանք հնարավորություն և հաստատում՝ համապատասխան իշխանությունների կողմից, որպեսզի կարողանանք այցելությունը իրականացնենք։ Այսինքն, երբ ունենում ենք հաստատում, որ այսինչ անձինք հաստատ գտնվում են մյուս կողմում, հաստատումը ստանալուն պես կարող ենք դիմել, որպեսզի այցելությունը իրականացնենք»,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր Խաչ»-ի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին ։  

Նշենք, որ այսօր Քննչական կոմիտեում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ  Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ասաց, որ 17 զինծառայող Ադրբեջանում է գտնվում, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։

Անդրադառնալով 17 զինծառայողների վերաբերյալ տեղեկություններին, Զառա Ամատունին ընդգծեց․ «Մեր աշխատանքը ընթացքի մեջ է։  Բոլոր այն անձանց մասին, որոնց վերաբերյալ տեղեկություն ենք ստանում,հարցումներ և ճշտումներ ենք անում, դրա համար ես ընդհանուր պատասխան չունեմ, բայց մասնավոր էլ չեմ կարող խոսել։ Կարող եմ ասել, որ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Սակայն մինչև հաստատում և այցելություն չլինի մենք որևէ ինֆորմացիա չենք կարող տրամադրել հանրությանը»։  

 

Լրահոս

Դիտել ավելին