Կարևոր իրադարձություններ

17 զինծառայող Ադրբեջանում է գտնվում, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են․ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան

27 Հոկտեմբեր, 2020 13:29
17 զինծառայող Ադրբեջանում է գտնվում, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են․ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան

Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։  «Նրանց տվյալները ճշտված են, երկուսի մասով էլ ճշտվում են։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ», - ընդգծեց նա։ 

Վարդանյանն ասաց, որ հայկական կողմն ունի ադրբեջանական կողմից  2 հարցաքննված ռազմագերի, որոնք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ․ «Ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին