Կարևոր իրադարձություններ

ՔԿ-ն քննարկում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը․ Ռաֆայել Վարդանյան

27 Հոկտեմբեր, 2020 13:15
ՔԿ-ն քննարկում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը․ Ռաֆայել Վարդանյան

«Այժմ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը»։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Քննչական կոմիտեում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Վարդանյանը հավելեց, որ հարցը  քննարկվել է Քննչական կոմիտեում։

«Պիտի ձեռնարկենք բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր միջազգային բոլոր ատյաններ ներկայացված փաստական տվյալների հիման վրա լինի համարժեք քրեական պատասխանատվություն և  պատիժ՝ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ»,- ասաց նա։ 

Վարդանյանն անդրադարձավ նաև օրերս համացանցում հրապարակված տեսանյութին, որտեղ նշվում էր, թե  երևացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է․ «Ապատեղեկատվություն է։ Տեսանյութի անձը ՀՀ քաղաքացի է և որեւէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած գործողություններին»,-նշեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին