«Քննչական կոմիտեի 15 ծառայողներ զորակոչվել եւ ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում»։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«Կամավորագրվել է 4 ծառայող, որոնք այժմ առաջնագծում են։ 150-ից ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք երրորդ օրն է՝ տեսական եւ գործնական վարժանքներ են անցնում՝ նույնպես առաջնագիծ մեկնելու»,– նշեց նա։