Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավում՝ Իրանի հետ հատման կետի սահմանապահ ուղեկալը. ՊՆ-ն պատասխան հարված կտա․ խոսնակ

27 Հոկտեմբեր, 2020 11:13
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Ադրբեջանն անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավում՝ Իրանի հետ հատման կետի սահմանապահ ուղեկալը. ՊՆ-ն պատասխան հարված կտա․ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբույքան իր էջում գրել է․

Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին