Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Գութանասար գյուղում. այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ

27 Հոկտեմբեր, 2020 10:21
Հրդեհ է բռնկվել Գութանասար գյուղում. այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18։40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի մոտակա սարում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գութանասար գյուղում: Տարածման վտանգ չկա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:56-ին։ Մի քանի օջախով (մոտ 30) այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին