Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,62
    6,92

Կարևոր իրադարձություններ

Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա. «Ժողովուրդ»

27 Հոկտեմբեր, 2020 08:52
Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է: Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի ԿՏ ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ: Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ ԿՏ սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում, այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքն էլ 35 հազար դրամ է:

Կոտայքի մարզի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում ԿՏ սարքավորում առհասարակ չկա, եւ դիմողներին խորհուրդ են տալիս Սեւան դիմել: Արմավիրի մարզում ո՛չ Արմավիր ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը ԿՏ սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է:

Չմոռանանք նշել, որ կորոնավարակի տարածման այս օրերին թոքերի ԿՏ ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել, դա դեռ բավարար չէ, ԿՏ-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ էլ պետք է հերթ կանգնել, պատասխաններն էլ հիմնականում մարզերում տալիս են մեկ-երկու օր հետո։ Այսինքն՝ կորոնավարակակիրը պետք է հիվանդ երկու օր սպասի, նոր միայն նշանակումներ ստանա։ Բայց, ինչպես գիտենք, վարակը արագ է տարածվում, եւ 2 օրը կարող է է՛լ ավելի բարդացնել հիվանդի վիճակը։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը. այս հարցերը կազմակերպելու, իր օղակներով ու կապերով ԿՏ հետազոտության գները ավելի մատչելի դարձնելու փոխարեն միայն կոչեր է անում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին