Կարևոր իրադարձություններ

Հումանիտար ուղեբեռն առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ. ԱԻ փոխնախարար

26 Հոկտեմբեր, 2020 23:31
Հումանիտար ուղեբեռն առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ. ԱԻ փոխնախարար

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք պատերազմի առաջին օրվանից ինքնաբուխ կատարեցին հումանիտար ուղեբեռի կազմակերպում ու փոխանցում և այս մասով կան մի քանի պարզաբանումներ»:

Նրա խոսքով` դրանց մեջ շատ հաճախ լինում է առողջապահական ուղեբեռ, պաշտպանության նշանակության, սնունդ կամ հագուստ: Սնունդն ու հագուստն առանձնացվում է և առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ` առաջնագիծ կամ ապաստարաններում գտնվող քաղաքացիներին:

«Մի քանի շեշտադրում պիտի անեմ, որը, մասնավորապես, ուղղված է սփյուքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք իրենց ավանդն են ներդնում և ինտենսիվ կերպով Հայաստան են ուղարկում հումանիտար ուղեբեռ: Ուզում եմ ներկայացնել, թե ինչպես է տեղի ունենում ուղեբեռի ընդունումն ու բացթողումը: Ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության: ԱԻՆ-ի անունով ստացված ուղեբեռը տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում և առանձնացնում ենք ըստ նշանակության»։

Փամբուխչյանը հավելեց` ամբողջ բեռը փաստաթղթավորված է, ընդունումն ու հանձնումը կատարվում են համապատասխան ակտերով և այդ ամենը վերահսկելի է ու կա հաշվետվություն:

ԱԻ նախարարի տեղակալը վերջում սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ արեց հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք էլ կուղղորդեն ուղեբեռն ըստ հասցեների և ըստ նշանակության:


 

Լրահոս

Դիտել ավելին