Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի. վարչապետ

26 Հոկտեմբեր, 2020 20:17
Մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց.Ա

«Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է, և հիշենք, որ առյուծի նման տղերք ունենք, որոնք բառիս բուն իմաստով առյուծի նման կռվում են:Մեր հանրության մեջ պետք է լինի այն տրամադրությունը, որ մարտի դաշտից փախածն արժանանա հանրային սուր պարսավանքի: Մենք պետք է համազգային կոնսենսուս ունենանք»:

Վարչապետն ընդգծեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի։

«Անթույլատրելի է, երբ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել տղային կորոնավիրուսային հիվանդություն վերագրել, որպեսզի նա խուսափի զորակոչից»։

Փաշինյանը հիշեցրեց իր հայտարարությունը․ «Ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի, մեկնել առաջնագիծ, բայց մեկը պետք է լինի՝ կատարելու վարչապետի պարտականությունները»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին