Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    598,5
    614,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Պոմպեոյին ուղիղ ասել եմ՝ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է այն խախտել. Փաշինյան

26 Հոկտեմբեր, 2020 19:49
Պոմպեոյին ուղիղ ասել եմ՝ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է այն խախտել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց․

«Մենք, իհարկե, չգիտենք, թե ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը ԱՄՆ նախագահը, բայց կեսգիշերն անց հեռախոսային զրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ ուղիղ ասելով, թե կարող եմ կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը»։

Նրա խոսքով ինքն ասել է, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է այն խախտել: Բայց հիմնական հարցը, որ դնում էր ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն էր՝ նախ, եթե հրադադարը տեղի չունենա, ինչպես են պարզելու, թե ով է դրա մեղավորը: Եվ երկրորդը, ինչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար։

Նիկոլ Փաշինյանը՝ նշեց․ «Կոռեկտ չեմ համարում հրապարակել Պոմպեոյի պատասխանները»:

Վարչապետը հույս հայտնեց, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի այն հարցին, թե պարզել են՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և ինչ հետևանքներ են լինելու խախտող կողմի համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին